Փողի պատմություն, ժամանակի ընթացքում հարստության փոխանակման, պահպանման և չափման համակարգերի զարգացում։ Փողը միջոց է այս գործառույթներն անուղղակիորեն և ընդհանուր առմամբ իրականացնելու, այլ ոչ թե ուղղակի կերպով, ինչպես ապրանքափոխանակության դեպքում։
Փողը կարող է ունենալ մետաղադրամի, թղթադրամի տեսք, կամ կարող է լինել գրավոր կամ էլեկտրոնային հաշիվի տեսքով։ Այն կարող է ունենալ ներքին արժեք (ապրանքային փողեր), լինել օրինականորեն փոխանակելի ինչ-որ բանի հետ, որն ունի ներքին արժեք (ներկայացուցչական փողեր), կամ ունենա միայն անվանական արժեք (ֆիատ փողեր)։
Փողը հորինվել է մինչև կսկսեին նրա մասին գրել[1][2]։ Հետևաբար, ցանկացած պատմություն այն մասին, թե ինչպես է առաջացել փողը՝ հիմնված են տրամաբանական եզրակացությունների վրա։

Էական փաստ է, որ փողը նկարագրվում է որպես փոխանակման միջոց, որն օգտագործվել է հնագույն քաղաքակրթություններում տարբեր իրեր ձեռք բերելու համար։ Փող հասկացությունը ներառում էր ուղղակիորեն օգտակար ընտանի կենդանիներին և հացահատիկը, նաև գրավիչ առարկաներ, ինչպիսիք են խեցիները և ուլունքները [փա՞ստ], որոնք փոխանակում էին ավելի օգտակար ապրանքների հետ։ Օրինակ Հոմերոսը ցլերին է կիրառել որպես արժեչափ[3]։ Նման փոխանակումները նկարագրվում են որպես բարտեր, և փոխանակման ժամանակ, որոշ ապրանքներ (հատկապես երբ ապրանքը փոխանակելի չէ) չէին վերածվում փոխանակման համար անհրաժեշտ «փողի» կամ «ապրանքային փողի», օրինակ՝ շեքելի։

Հին պատմության բարդությունների պատճառով (տարբեր տեմպերով են զարգացել հին քաղաքակրթությունները, որով պայմանավորված չկան ճշգրիտ գրառումներ կամ չեն պահպանվել), և քանի որ տնտեսական համակարգերի հնագույն ակունքները նախորդում են գրավոր պատմությանը, հնարավոր չի եղել գտնել փողի ծագման իրական տեսակետը։ Ավելին, պատմությունում առկա ապացույցները հաստատում են այն գաղափարը, որ փողը հանդես է եկել երկու հիմնական ձևերով՝ հաշվեկշռային փող (դեբետներ և կրեդիտներ գրանցամատյաններում) և որպես փոխանակման միջոց (փոխանակման նյութական միջոցներ՝ պատրաստված կավից, կաշվից, թղթից, բամբուկից, մետաղներից և այլն)[4]։

Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի[1][2][3]։ Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ[4][5] : Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող։
Պատմականորեն, փողը շուկայական հարաբերությունների ընթացքում ստեղծված ապրանք է, բայց ժամանակակից փողային համակարգը հիմնված է գրեթե միայն հայտարարագրված փողի վրա[4]։ Հայտարարագրված փողերը, ինչպես ցանկացած պատքային չեկեր և ստացականներ, առանց օգտագործման արժեքի ֆիզիկական ապրանքներ են։ Դրանք պետք է ընդունվեն որպես երկրի սահմաններում վճարման օրինական ձև՝ կառավարության կողմից հաստատված՝ բոլոր հանրային և մասնավոր պարտքերի մարման համար[6] : Կեղծ փողերը կարող են լավ գումարներ բերել՝ կորցնելով իրենց արժեքը։
Մի երկրի դրամական միջոցը բաղկացած է միևնույն արժույթից (թղթադրամներ և մետաղադրամներ), և կախված օգտագործման որոշակի սահմաններից՝ մեկ կամ մի քանի բանկային գումարների տեսակներից (հաշվեկշռային հաշիվներում պահվող մնացորդները, խնայողական հաշիվները և բանկային հաշիվների այլ տեսակներ)։ Բանկային փողը, որը բաղկացած է միայն գրառումներից (հիմնականում համակարգչայինացված ժամանակակից բանկային համակարգում), ձևավորվում է զարգացած երկրներում[7][8][9]։