Ամեն առավոտ

Ամեն առավոտ ես վերականգնում եմ ուժերս և ավելի ուժեղ եմ դառնում: Երբ ես հիվանդանում եմ, հրաշքով առողջանում եմ, ամեն առավոտ բարիանում եմ: Ամեն առավոտ մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում:

 

 

Համո Սահյան «Ամեն առավոտ»

 

Ամեն առավոտ հուշերս նորից

Ինձ տանում են այն զմրուխտե հեռուն,

Ուր իմ մանկության ոտնատեղերից

Անձրևաջուր է խմում եղջերուն։

 

Ինձ այն ծաղկաբույր լեռներն են տանում

Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,

Ուր մարդն ամպերին վերից է նայում,

Վերից է նայում արծվի ճախրանքին։

 

Եվ այն տնակն են տանում ինձ դարձյալ,

Որոտանի մոր, բարդու շվաքում,

Որտեղ հանգչում է մի համեստ անցյալ,

Եվ մի փառավոր գալիք է ծաղկում։

 

Այն նվիրական տնակն են տանում,

Որ հետո այսքան, այսքան մեծացավ,

Ինձ համար աշխարհ դարձավ աշխարհում,

Եվ անեզրական հայրենիք դարձավ։

 

Որոտան-գետ

շվաք-ստվեր

բարդի-ծառ

փառավոր-շքեղ

վերից-վերեվից

զմրուխտե-կանաչ

անեզրական-շատ մեծ

ճախրանքին-թռիշք

 

Գոյական

 

աշխարհ

բարդի

տնակ

ճախրանք

արծիվ

մարդ

ամպեր

բարձունքներ

լեռներ

եղջերու

Հուշեր

 

Ածական

 

փառավոր

համեստ

անեզրական

ծաղկաբույր

զմրուխտե

 

Բայ

 

տանել

նայել

խմել

ծաղկել

դարձել

նայել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *